Այսօր՝ հունվարի 30-ին, կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորումը։ Ֆորումն կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը բացման խոսքի ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նշել …
Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ազդարարման համակարգի վերաբերյալ համապետական իրազեկման արշավի շրջանակներում տեղի ունեցավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպված Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ Եվրոպական Միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ …
Հագեցած 2 ամիս, այցեր շուրջ 2 տասնյակ պետական մարմիններ, վարպետաց դասեր ոլորտի առաջատար փորձագետների հետ։ Օգոստոսի 15-ին ավարտվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրների ուսումնառությունը։ Դպրոցում ուսուցումն իրականացվել է 5 փուլերով. առցանց, վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների, հանրային իրազեկման, խորացված և եզրափակիչ փուլերով։ «Այս դպրոցը 4 կարևոր խումբ գիտելիքներ և հմտություններ է ձեզ տալիս։ …
Իրավաբանների հայկական ասոցիացիան, Իրավունքի Եվրոպա միավորումը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ), ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել և անցկացվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծի հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել է 50 մասնակից …
Ինչպես արդեն հայտնել էինք, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառման ծրագրի 2022 թվականին իրականացման ենթակա գործողությունների կատարման հասարակական մշտադիտարկում։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների …
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ …
Սիրելի երիտասարդներ, Հավատարիմ մնալով որդեգրած արժեքներին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է հակակոռուպցիոն անվճար կրթության տրամադրումը: Սիրով հայտարարում ենք, որ մեկնարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 7-րդ հոսքի ընդունելությունը: Մասնակցելու համար լրացրե՛ք սույն դիմումը մինչև մայիսի 31-ը: Ծանոթացե՛ք դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումներով. http://iravaban.net/112319.html, http://iravaban.net/70176.html, https://armla.am/40606.html։ Լրացուցիչ տեղեկության համար՝ [email protected], 010 540199
Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր՝ դեկտեմբերի 9-ին, օրվան նվիրված համատեղ միջոցառում անցկացրին։ 21-րդ դարում կոռուպցիայի դեմ պայքարը համալրվում է նորանոր գործիքներով, որի օրինակ է Հայաստանում բիզնես ոլորտում կոռուպցիոն դեպքերի ու խնդիրների վերաբերյալ բարձրաձայնող ու ազդարարման հնարավորություն տվող Bizproect.am կայքը։ Այս մասին …
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։ Հայաստանում …
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 2018 թ. հոսքի փակման արարողությունը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ դպրոցի շրջանավարտներին ոչ միայն տեսական գիտելիքներ են տրվել, այլև երիտասարդները ծանոթացել են հակակոռուպցոին գործիքներին ու դրանց իրականացման նրբություններին: «Պատրաստի հակակոռուպցիոն հարցերով մասնագետներ են արդեն»,-նշեց Կարեն Զադոյանը: 8 երիտասարդներ ներկայացրեցին զեկույցներ՝ հակակոռուպցիոն ոլորտում …