Սույն աշխատությունը մշակվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից։ Այն ներկայացնում է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարագրման համակարգի վերջին զարգացումների հակիրճ նկարագիրը, պարունակում է դիտարկումներ և առաջարկություններ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա …
2020 թվականի փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» նախագիծը (հետագա տեքստում՝ Ռազմավարություն): Նախագծի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագիտական կարծիքին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն իր գործունեության պահից իրականացնելով իրավապաշտպան գործունեություն և նպաստելով բարեփոխումների իրականացմանը հանրային տարբեր ոլորտներում, նախաձեռնել է սույն զեկույցի մշակումը և հրապարակումը։ Զեկույցի հիմնական նպատակն է՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և անհաջող օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական եղանակով …