2017-2019թթ. իրականացվող ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախորդ տարի հիմնվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որը համախմբեց և մեկտեղեց ոլորտային կոալիցիաների ջանքերը։ Այսպես, Ցանցի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայկական բիզնես կոալիցիայի կողմից հավաքագրվել և կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ Մասնավորապես, առաջարկությունները ուղղված են «Գնումների մասին» ՀՀ …
2020 թվականի փետրվարի 10-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» նախագիծը (հետագա տեքստում՝ Ռազմավարություն): Նախագծի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագիտական կարծիքին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան …
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան կարևորելով երիտասարդների հակակոռուպցիոն կրթությունն ու բարեխղճության սկզբունքների ամրապնդումը, հայտարարում են «Կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան համատեքստը. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական 4-րդ գիտաժողովի մեկնարկը: Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի բակալավրիատի տարբեր ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև ԲՈՒՀ-երի` մինչև 30 տարեկան շրջանավարտները։ …
ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի դեկտեմբերի 14-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և հարակից այլ օրենքների նախագծեր, որոնցով, ի թիվս այլնի, առաջարկվում է ընդլայնել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ այդպիսի …
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հիմնավորման համաձայն՝ Նախագիծը նպատակ ունի վերանայելու ՀՀ պետական բյուջեից …
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ Կառավարությանն ենթակա պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ ՊԵԿ) 2018 թվականի նոյեմբերի 1-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հրապարակել է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում …
2019 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը», որի կարևորագույն խնդիրներից է համարվում Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերափոխումն ու զարգացումը: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ թեև նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ի թիվս այլնի, ուրվագծվեց նաև Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մոդելն ու դրանում ներառված մարմինները, այնուամենայնիվ, նախքան …
2019 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ ԱԺ-ի կողմից 13.09.2019թ.-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը չստորագրելու մասին։ Դիմումին կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀՀ արդարադատության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերի 6-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հիշյալ նախագծի վերաբերյալ ներկայացրել են փորձագիտական կարծիք, դիտողություններ և առաջարկություններ, որոնց կարող …