Կարծիք-դիրքորոշում «ՀՀ կառավարության 24.12.2003թ․-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 29.04.2010թ․-ի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ կառավարության 2010 թվականի 29 ապրիլի N 566-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի հիմնավորման համաձայն՝ Նախագիծը նպատակ ունի վերանայելու ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման մրցութային գործընթացի ընթացակարգային մի շարք դրույթներ, ակնկալելով ապահովել ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց հատկացվող դրամաշնորհների տրամադրման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, և սահմանելով մրցույթների հայտերի ձևանմուշների, հաշվետվությունների և այլ անհրաժեշտ փաստաթղթերի միասնական օրինակելի փաստաթղթեր:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կարծիք-դիրքորոշմանը և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։