ՀՀ դատական համակարգ, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, դատական վեթինգը՝ Հայաստանում․ կայացավ ԵԱՀԴ դասընթացը

2020 թվականի մայիսի 12-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «ՀՀ դատական համակարգը և դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը: Դատական վեթինգը՝ Հայաստանում»: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը։

Դասախոսը ներկայացրեց ՀՀ դատական համակարգի ընդանուր բնութագիրը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կառուցվածքը և լիազորությունը, ապա նշեց դատավոր դառնալու համար բոլոր անհրաժեշտ որակավորումները։

Սյուզաննա Սողոմանյանը ներկայացրեց վեթինգը՝ դատական համակարգում և այն իրականացնելու համար կարևորեց քաղաքական, ինստիտուցիոնալ, անձնական, իրավական, օպերատիվ, ժամանակային պայմանների առկայությունը։ Անդրադարձավ վեթինգի ոչ ցանկալի հետևանքներին, ներկայացրեց իրականացման փուլերը և վեթինգային մեխանիզմների ձևավորումը։

Դասախոսը խոսեց Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ․ ծրագրի մասին՝ անդրադառնալով ծրագրում տեղ գտած անցումային արդարադատության մեխանիզմներին, ինչպես նաև ներկայացրեց դատական ոլորտում իրականացրած վերջին փոփոխությունները։

Ունկնդիրները ստացան իրենց հերթական առաջադրանքը թեմայի շրջանակներում։