Կայացավ «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի հավաքական գործողությունների նշանակությունը» թեմայով քննարկումը
Սեպտեմբերի 26-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը՝Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի համագործակցության շրջանակներում անցկացրին «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի հավաքական գործողությունների նշանակությունը» թեմայով քննարկումը:
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի համատեղ գործողությունների հիմնական եղանակներն ու միջազգային փորձը, ինչպես նաև` դիտարկվեցին դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Քննարկման աշխատանքներին մասնակցում էին CIPE-ի Հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի տնօրեն Ֆրանկ Բրաունը և CIPE-ի «Հայաստան. հակակոռուպցիոն վարքի և բարեփոխումների խթանում» ծրագրի ղեկավար Էլիզաբեթ Լենց Ժեդվաբը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը: Նա ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի համատեղ գործողությունների նշանակության հիմնական եղանակները:
Ելույթ ունեցավ միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հակակոռուպցիոն և կառավարման կենտրոնի տնօրեն Ֆրանկ Բրաունը ով ներկայացրեց բիզնեսի` հակակոռուպցիոն համատեղ գործողությունների միջազգային փորձը:
Վլադիմիր Ամիրյանը, ով ներկայացրեց Առևտրաարդյունաբերական պալատների դերը կոռուպցիայի դեմ պայքարի գոծում:
Քննարկման ժամանակ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․Հայաստան» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) իրավաբան, փաստաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում ԻՀԱ-ի միջանկյալ արդյունքները:
Նա ներկայացրեց ԻՀԱ-ի դերը կոռուպցիայի դեմ պայքարում և ծրագրային գործողությունները, նշելով մի քանի կետեր՝ հանրային–մասնավոր համագործակցությունները, ՓՄՁ-ների վերապատրաստումներն ու մենթորությունները, հանրային իրազեկումները:
Առաջին ուղղության շրջանակներում փաստաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց կատարած հանրային-մասնավոր համագործակցությունները, որոնցից է՝ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ կազմակերրպված միջազգային հակակոռուպցիոն փորձագիտական համաժողովը և 4 կլոր սեղան-քննարկումները Երևանում, Վանաձորում, Գավառում և Գյումրիում, որոնց արդյունքում ռազմավարությամբ նախատեսվել են «Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում» և «Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում» միջոցառումները:
ՓՄՁ-ների վերապատրաստումը և մենթորության շրջանակներում թվով 75 ՓՄՁ Երևանում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում անցել են վերապատրաստում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ, ինչպես նաև մշակվել է մոդելային հակակոռուպցիոն քաղաքականությունը, որը ներկայումս ներդրվում է ՓՄՁ-ներում:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։