ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբի ներկայացուցիչների ընտրությունը կայացել է. առավելագույն ձայները ստացել է ԻՀԱ-ի ներկայացուցիչ Գոհար Ղազինյանը

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբի (ՔՀԽ) ներկայացուցիչների ընտրության ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացվել (հրապարակվել) է ՔՀԽ ներկայացուցիչների՝ անդամների և այլընտրանքային անդամների ընտրությանը մասնակցող կազմակերպությունների՝ ընտրողների և ընտրվելու համար առաջադրված/ինքնառաջադրված թեկնածությունների հաստատված ցանկը:

ՔՀԽ թեկնածու կարող էին առաջադրվել ՀՀ գրանցված այն ՀԿ-ները և հիմնադրամները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում հրապարակային և պարբերաբար արտահայտել են դիրքորոշում հանքարդյունաբերության պատասխանատու քաղաքականության կան ԱՃԹՆ-ին վերաբերելի այլ թեմաների առնչությամբ:

ՔՀԽ-ն կազմավորվում է ՔՀԽ ներկայացուցիչների թեկնածուների ընտրության միջոցով՝ փակ գաղտնի քվերակությամբ:

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՔՀԽ ներկայացուցիչների ընտրությունը:

Ընտրություններին մասնակցող թեկնածուների կազմը.

  • «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Գոհար Ղազինյան,
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային թեկնածու Սոնա Այվազյան,
  • «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Նազելի Վարդանյան,
  • «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, այլընտրանքային անդամի թեկնածու Վիկտորյա Բուրնազյան,

 Մարզային հասարակական կազմակերպություն

  • «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» ՀԿ, անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Օլեգ Դուլգարյան,

 Գիտական համայնք

  • «ԵՊՀ Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն», անդամի կամ այլընտրանքային անդամի թեկնածու Հարություն Մովսիսյան:

Թեկնածուներից Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկյացուցիչ Գոհար Ղազինյանը ստացել է առավելագույն թվով ձայներ (3), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկյաացուցիչ Սոնա Այվազյանը՝ 2 ձայն, մնացած բոլոր թեկնածուները՝ մեկական ձայն:

Նշենք, որ ՔՀԽ-ն պետք է կազմված լինի 5 անդամից և առավելագույնը՝ նույն քանակով այլընտրանքային անդամներից: Ընտրության մասնակցած բոլոր թեկնածուները ընտրվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբի (ՔՀԽ) ներկայացուցիչ: