RElection [#5] Կուսակցությունների հայտարարագրերի վերլուծության գործառույթը պետք է իրականացնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․ Սյուզաննա Սողոմոնյան. Infocom

Infocom լրատվական կայքի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը անդրադարձել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առկա խնդիրներին և դրանց լուծման նպատակով հստակ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությանը։

 
Ըստ նրա՝  ընտրություններին մասնակցելու նպատակով թեկնածուների կողմից ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերը պետք է ուսումնասիրվեն և վերլուծվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, և ոչ թե՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Հայտարարագրերի վերլուծությունը պահանջում է լուրջ օրենսդրական գործիքակազմ և մասնագիտական փորձառնություն, և այս գործառույթի իրականացումը պետք է վերապահվի մասնագիտացված մարմնին։   
 
Խոսելով կուսակցությունների կայունացման և գաղափարական համախմբման մասին, Ս․ Սողոմոնյանը կարևորել է ընտրագրավների վերադարձի ինստիտուտի ներդրումը այն կուսակցությունների համար, ովքեր չեն ստացել ընտրողների ձայների առնվազն 3 տոկոսը։ Որպես ընտրագրավ մուծվող 10 միլիոն դրամը նոր ստեղծվող և փոքր կուսակցությունների համար մեծ շռայլություն է, և վերադարձի դեպքում այն կարող է օգտագործվել կուսակցությունների կարողություների և անդամության ինստիտուտի զարգացման համար, գաղափարների տարածման նպատակով։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։