Տեղի է ունեցել Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը
2019 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Միջազգային համապատասխանության և հակակոռուպցիոն համաժողով 2019» միջոցառումը։
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն և «Կորպորասիոն Ամերիկա Էյրփորթս» ընկերության համապատասխանության և ներքին հսկողության տնօրեն Գուստավո Նիկողոսյանը:
Պետական հատվածը ներկայացնող բանախոսները` ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը։ Կարևորելով բիզնեսի կողմից հակակոռուպցիոն հանձնառության ստանձնումը` նրանք ներկայացրեցին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով ամրագրված մոտեցումները, ինչպես նաև կորպորատիվ կառավարման դերը:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) իրավաբան, փաստաբան Մարիամ Զադոյանը: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում դասընթացներ են իրականցվել Երևանի և մարզերի բիզնես ներկայացուցիչների հետ։
Նա հավելեց, որ դասընթացների ժամանակ մանրամասն ներկայացվել է Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի բոլոր բաղադրիչները։ Իսկ այնուհետ ՓՄՁ-ներում ներդրվել են հակակոռուպցիոն համապատասխանության քաղաքականությունները, որոնք ուղղված են կազմակերպությունների կորպորատիվ կառավարման բարելավմանը, հակակոռուպցիոն և էթիկայի արժեքների սերմանմանը։ Այդ քաղաքականությունները բովանդակային առումով հատուկ կազմվվել են ՓՄՁ-ների համար։
Լուսանկարները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից