Հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստի դիտակետում բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրներն էին
Մեկ տասնյակից ավելի հարցեր, հասարակական կյանքի առանցքային խնդիրներ. այս ամենը վեր հանվեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին:
Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն անդրադարձավ կոալիցիայի ներքին ընթացակարգային և իրավական խնդիրներին: Մեկ առ մեկ խորհրդի անդամները քննարկեցին ու հաստատեցին իրենց գործունեությանն առնչվող հարցեր:
Այնուհետև մասնակիցները քննարկեցին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մոնիթորինգային ծրագիրը, Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության ռոտացիոն կարգը և հաստատեցին դրանք, որից հետո վեց ամիս ժամկետով Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրեցին Կոալիցիայի Խորհրդի անդամ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:
Այնուհետև խորհրուրդը, Կարեն Վարդանյանի նախագահությամբ և շահագրգիռ ընկերությունների մասնակցությամբ քննարկեց գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու գործընթացում, գյուղատնտեսության սուբսիդավորման պետական ծրագրերում, հարկային և մաքսային ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերն ու արձանագրված խնդիրները:
Բանախոսները բիզնես ընկերությունների ներկայացուցիչները և կոալիցայի փորձագետներն էին, ովքեր ներկայացրեցին խնդիրներն ու դրանց իրավական լուծումները, իսկ խորհրդի անդամները ծավալեցին արդյունավետ քննարկում, որի արդյուքում առաջիկայում կկայացվեն համապատասխան որոշումներ:
Կոալիցիայի կառավարման խորհրդի աշխատանքները ամփոփեցին Կարեն Զադոյանը և Կարեն Վարդանյանը: