Կայացավ «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողովը

2020 թվականի մարտի 4-ի Եվրոպայի Խորհրդի գրասենյակը կազմակերպել էր «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողով, որին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպություններից։
Համաժողովին «ՏԻՄ մակարդակում քաղաքացիների մասնակցության հայաստանյան փորձը» թեմայի վերաբերյալ զեկույցում հանդես է եկել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Վերջինս իր զեկույցում կարևորել է քաղաքացիների մասնակցությունը համայնքային կառավարմանը և ներկայացրել այն հիմնական գործիքակազմը, որոնց կիրառմամբ համայքը կարող է ներգրավել քաղաքացիներին տեղական մակարդակում որոշումների կայացման և ժողովրդարավարության ապահովման գործընթացներին։