Անցումային արդարադատություն, միջազգային փորձ և դրա կիրառելիությունը ՀՀ-ում․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը
2020-05-01 16:59
2020 թվականի ապրիլի 30-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Անցումային արդարադատություն, միջազգային փորձ և դրա կիրառելիությունը ՀՀ-ում, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը:
Դասախոսը ներկայացրեց Անցումային արդարադատության ընդհանուր բնութագիրը, այնուհետև անդրադարձավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծավալած գործունեությանը՝ կապված Անցումային արդարադատության հետ, ինչպես նաև խոսեց ԻՀԱ-ի կողմից ուսումնասիրված միջազգային փորձի վերաբերյալ։
Նա ներկայացրեց Անցումային արդարադատության մեխանիզմները՝
- քրեական արդարադատություն (ներառյալ՝ Ad hoc (իրավիճակային) և հիբրիդային քրեական դատարանների ստեղծում և համաներման մասին օրինագծերի անցկացում),
- ճշմարտության որոնման գործընթաց (ճշմարտության հանձնաժողովների ստեղծում),
- փոխհատուցման ծրագրեր (ներառյալ՝ հիշողության պահպանման ջանքերի՝ խորհրդանշական միջոցների կիրառում),
- համակարգային բարեփոխումներ, այդ թվում՝ լյուստրացիա և վեթթինգ համակարգային բարեփոխումներ։
Նշեց նաև ՀՀ-ում Անցումային արդարադատության կիրառմանն ուղղված առաջարկությունները և կիրառման դրսևորումները։