Կոռուպցիան պետական գնումների ոլորտում և ոլորտային հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Իրական սեփականատերերի ինստիտուտի ներկայացումը․ կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը

2020  թվականի մայիսի 5-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Կոռուպցիան պետական գնումների ոլորտում և ոլորտային հնարավոր կոռուպցիոն ռիսկեր: Դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ, փաստաբան Մարիամ Զադոյանը։

Դասընթացը մեկնարկվեց ունկնդիրների կողմից pretest-ի լրացմամբ, որի արդյունքում նրանք ստուգեցին իրենց նախնական գիտելիքները վերոնշյալ թեմայի վերաբերյալ, որից հետո դասախոսը ընդհանուր ներկայացրեց պետական գնումների համակարգը, այնուհետև խոսեց պետական գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի առաջացման մասին։

Դասախոսը ունկնդիրներին ներկայացրեց մի շարք հակակոռուցիոն մեխանիզմներ, ինչիսիք են՝  իրազեկման հոլովակները, կայքերը և օրենքով սահմանված կարգավորումները, օրինակ՝ իրական սեփականատերերի ինստիտուտի ներկայացումը, ինչպես նաև պետական գնումների համակարգում առանձնացրեց հետևյալ կոռուպցիոն ռիսկերը․

  • տեխնիկական բնութագրերում չափորոշիչներ սահմանում կոնկրետ բիզնեսի համար,
  • գնումների միասնական անվանացանկի ծածկագրերի թերություններ, երբ արհեստականորեն գնումը մի քանի չափաբաժնի է բաժանվում և մեկ անձից գնման ձևակերպում,
  • պատասխանատու ստորաբաժանման և գնահատող հանձնաժողովի միայն ձևական առկայությունը,
  • տնտեսվարող սուբյեկտների իրազեկման ցածր մակարդակ։

Դասախոսը ունկնդիրներին ծանոթացրեց Բիզպաշտպանի միջոցով իրականացրած ազրարարումների օրինակների հետ և ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ոլորտում իրականացված բարեփոխումները։ Դասընթացը ամփոփվեց posttest-ով, որն էլ ավելի  ամրապնդեց ունկնդիրների գիտելիքները այս ոլորտում։