Ներպետական օրենսդրության շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների ներկայացում և դրանց բացահայտման առանձնահատկությունները ․կայացավ ԵԱՀԴ հեռավար դասընթացը

2020 թվականի մայիսի 19-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Ներպետական օրենսդրության շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների ներկայացում և դրանց բացահայտման առանձնահատկությունները, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, Վճռաբեկ դատարանի գլխավոր իրավաբան-փորձագետ Առնոլդ Վարդանյանը։
Դասընթացի ընթացքում ունկնդիրների հետ քննարկվեց կոռուպցիոն բնույթի հանցագործությունների շրջանակը։ Միևնույն ժամանակ, անդրադարձ կատարվեց այդ հանցագործությունների քննության մեթոդոլոգիական առանձնահատկություններին, ներկայացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման առանձնահատկությունները` քննարկելով դրանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած մոտեցումների և արտահայտած իրավական դիրքորոշումների տեսանկյունից։ Դասընթացի ժամանակ նաև անդրադարձ կատարվեց նշված հանցագործությունների քննության գործնական, ինչպես նաև օրենսդրական խնդիրներին։