Ազատ ձևաչափով քննարկում․ կայացավ ԵԱՀԴ 5-րդ հոսքի վերջին՝ ամփոփիչ դասընթացը
2020 թվականի մայիսի 21-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի վերջին հեռավար դասընթացը։ Դասընթացը անցկացվեց ազատ ձևաչափով՝ ամփոփիչ քննարկման տեսքով, դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։
Կարեն Զադոյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև ունկնդիրներին շնորհավորեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի դասընթացները ավարտելու կապակցությամբ և նրանց հաջողություն մաղթեց ավարտական զեկույցների պատրաստման և ներկայացման գործում։ Դասախոսը ունկնդրիների հետ ամփոփեց անցած ուսումնական ծրագիրը, ինչպես նաև լսեց նրանց առաջարկները և դիտարկումները։
Ունկնդիրները ևս իրենց երախտագիտության խոսքը հայտնեցին Դպրոցին՝ հակակոռուպցիոն գիտելիքների ձեռք բերման և ամրապնդման, հակակոռուպցիոն և բարեխղճության արժեքներին ծանոթանալու և դրանք կրելու համար, ինչպես նաև քննարկեցին հետագա համագործակցության լայն հնարավորությունները։