Սկսվում են ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի 3-րդ հոսքի դասընթացները
Մեկնարկում են Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուղղված առցանց դասընթացները։
Էլեկտրոնային ուսուցման այս հարթակը հնարավորություն է տալիս դասընթացի մասնկացկիցներին անվճար հիմունքներով նոր հմտություններն ու գիտելիքներ ձեռք բերել՝ իրենց կազմակերպություններն ավելի դարձնելու համար։
Նշենք, որ սա կազմակերպվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից ԵՄ աջակցությամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով:
Մասնակիցները ոչ միայն Երևանից են, այլև՝ Հայաստանի բոլոր մյուս մարզերից։
Այժմ մեկնարկում է ուսուցման 3-րդ փուլը։ 10 թեմաներից բաղկացած ուսումնական մոդուլի երրորդ հոսքին մասնակցելու համար հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են մինչև հուլիսի 12-ը ներառյալ մասնակցության համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը` հայերեն և անգլերեն լեզուներով, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
Հավելենք, որ մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ փորձագետների կողմից մշակվել է ստուգողական հարցաշար-քուիզ։ Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ թեմային ունկնդիրը հնարավորություն կունենա անցնելու միայն այն դեպքում, երբ ճիշտ կպատասխանի նախորդ թեմայի ստուգողական հարցաշար-քուիզի առնվազն 80 տոկոսին։ 10 ուսումնական թեմաները և դրանց ստուգողական հարցաշար-քուիզներին սահմանված կարգով պատասխանելուց հետո, ունկնդիրը կստանա ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի ավարտական վկայական։
Հիշեցնենք, որ 1-ին հոսքի ժամանակ դասընթացն ավարտել են ՔՀԿ-ների և ՔՀԿ-ներ կոալիցիաների անդամ 53 հասարակական կազմակերպությունների 58 ներկայացուցիչ, 2-րդ հոսքի ժամանակ ավարտական վկայականներ են ստացել 30 կազմակերպություններից 35 ներկայացուցիչ։