Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի ուսանողները ծանոթացան «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրին

Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները հուլիսի 7-ին առցանց սեմինար իրականացրին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վանաձորի Մխիթար Գոշ հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ:
Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը`կարևորելով մարզերում սովորող ուսանողների մասնակցությունը ծրագրին:
Սեմինարի ընթացքում ԻՀԱ ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին:
Իրազեկման սեմինարին մասնակցեցին ընդհանուր թվով 26 ուսանողներ: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: