Հակակոռուպցիոն կրթություն կստանա յուրաքանչյուր նման ցանկություն ունեցող աշակերտ
Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման հանդիպումների շարքը:
Հուլիսի 22-ին հերթը Գյումրի և Վանաձոր քաղաքների ուսումնական հաստատություններին էր:
Ուսանողներին և աշակերտներին ողջունեցին ԻՀԱ Շիրակի, Լոռու մարզային գրասենյակների համակարգող/իրավաբաններ Գայանե Գեւորգյանը և Զարինե Հովհաննիսյանը:
ԻՀԱ իրավաբան Մարիամ Զաքարյանը շահառուներին ներկայացրեց սպասվելիք ծրագրի մանրամասները:
Հանդիպման մասնակիցները հայտնեցին իրենց շնորհակալությունը, բարձրաձայնեցին ծրագրին մասնակցելու մեծ ոգեւորության մասին: Դեռ ավելին, կարևորվեց, որ աշակերտների քանակական սահմանափակում չի լինիելու, ինչի արդյունքում հակակոռուպցիոն կրթություն կստանա յուրաքանչյուր նման ցանկություն ունեցող աշակերտ:
Իրականացված իրազեկման սեմինարներին մասնակցեցին տասից ավելի ուսանողներ և աշակերտներ:
Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: