ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի առաջարկությունները և դիտարկումները՝ Հակակոռուպցիոն դատական համակարգ ստեղծելու մասին օրենսդրական նախագծերի վերաբերյալ
2020-08-15 23:07
2020 թվականի հուլիսի 31-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով որով նախատեսվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգ՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:
Այստեղ կարող եք ծանոթանալ ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի առաջարկություններին և դիտարկումներին՝ վերոնշյալ փաթեթների համար։
Այստեղ կարող եք ծանոթանալ ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների կոալիցիայի առաջարկություններին և դիտարկումներին՝ վերոնշյալ փաթեթների համար։