Առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երկրորդ քննարկումը
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին առցանց հարթակում կայացավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի» երկրորդ քննարկումը։
Այս քննարկմանը, ինչպես և նախորդին, ներկա էին Դպրոցի ունկնդիրները, դասախոսները. Քննարկումը վարում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։
Հակակոռուպցիոն կրթությունը համադրելով ստեղծված պատերազմական իրավիճակի հետ՝ մասնակիցները հայտնեցին իրենց դիրքորոշումները կոռուպցիայի և պատերազմի կապի, փոխհարաբերության վերաբերյալ։
Հիմնական քննարկումը ծավալվեց 2016թ. ապրիլյան և ներկայիս պագերազմների միջև ընկած ժամանակահատվածում մեր երկրում հակակոռուպցիոն ոլորտում փոփոխությունների և դրանց՝ երկու պատերազմների վրա ազդեցությունների շուրջ։
Կարեն Զադոյանն ունկնդիրներին հորդորեց շատ կարդալ, շատ տեղեկություն ունենալ, որի հիման վրա էլ ունենալ քննադատական մտածողություն, փաստարկված կարծիք՝ զուրկ զգացմունքային բուռն ֆոնից։
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։