Հանդիպում Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտների հետ
2020 թվականի հոկտեմբերի 2-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից առաջին 5 թեմաների վերաբերյալ քննարկում: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ներկայությունը ապահովելու համար, ինչպես նաև հայտնեց, որ ծրագրի մասնակիցների այցելությունը գրասենյակ կլինի փոքր խմբերով՝ելնելով անվտանգության նկատառումներից:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման 5 թեմաները՝
1.Առաջնորդություն
2. ՀՀ իրավական ակտերն ու իշխանության երեք ճյուղերը, սահմանադրական անկախ մարմիններ
3. Կոռուպցիայի հասկացությունը, պատմությունը և տիպաբանությունը
4. Հակակոռուպցիոն միջազգային նախաձեռնություններ, իրավական փաստաթղթեր և մարմիններ
5. Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարություն
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին, որոնք հիմնականում վերաբերում էին իրավաբանական տերմինաբանությանը, ՀՀ-ում գործող իրավապահ մարմինների գործունեությանը, միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ և պարբերաբար կազմակերպվելու են՝ թեմաները զուգորդելով ՀՀ-ում տիրող ռազմական դրության հետ:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։