ԻՀԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հերթական քննարկումը
2020 թվականի հոկտեմբերի 16-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսոցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 5 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 6 մասնակից։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց ընտրված թեմաները: Ծրագրին մասնակից աշակերտները իրենց թեմաների հարցաշարերը լրացրեցին տեղում:
Հանդիպման նպատակն էր քննարկել հակակոռուպցիոն հիմնական ուսուցման հետևյալ թեմաները՝
1. ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը
2. Կոռուպցիայի կանխարգելումը
3, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
4, Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում
5. Հանրության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին
Քննարկման ավարտին մասնակիցներն իրենց կարծիքն արտահայտեցին կոռուպցիայի դեմ պայքարում ներպետական միջոցների կիրառման վերաբերյալ , ինչպես նաև մեծ ակտիվությամբ քննարկեցին այլ երկրների փորձը կոռուպցիայի դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։