Հերթական հանդիպում ու ևս մի քանի ուսուցման փուլ հաղթահարված է

2020 թվականի հոկտեմբերի 20-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին իրենց պատրաստակամության ու պարտաճանաչ հանդիպումներին ներկայանալու առնչությամբ։ Մասնակիցներն իրենց հերթին պատասխանեցին, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում հնարավոր է առավել մեծածավալ տեղեկատվություն ստանալ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցների ու մեթոդների վերաբերյալ։
Հերթական հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ու ուսուցման ևս մի քանի փուլի հարցաշարերն հաղթահարեցին։
Քննարկումներն ընթանում էին մասնակիցներին բուռն հարցադրումների ձևաչափով։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։