Մասնակիցներն ափսոսանք հայտնեցին, որ մոտենում են ուսուցումների ավարտին

2020 թվականի հոկտեմբերի 28-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցների ակտիվությունը, կարծիք հայտնելով, որ յուրաքանչյուր նման հանդիպումը երկուստեք օգտակար է թե’ մասնակիցների, թե’ ծրագրային խնդիրների հաղթահարման համար: Մասնակիցներն էլ ափսոսանք հայտնեին, որ կայուն քայլերով մոտենում են ուսուցումների ավարտին: Հերթական հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ու ուսուցման ևս մի քանի փուլի հարցաշարերն հաղթահարեցին։
Քննարկումներն ընթանում էին մասնակիցներին բուռն հարցադրումների ու քննարկումների ձևաչափով։ Արդյունքում ևս մի քանի ուսուցման փուլ մնացին հետևում:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։