Պատերազմն ու կոռուպցիան թեմայով հանդիպում
2020 թվականի հոկտեմբերի 30-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցներին։ Թեմայի քննարկումն այս անգամ անցավ այլ ձևաչափով, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմով։ Զուգահեռներ անցկացվեցին պատերազմի, դրա դեմ պայքարի ու հետևանքների միջև։ Ներկայացվեց, թե կոռուպցիան ինչ դեր ունի նմանօրինակ պատերազմներում, որքան է քայքայում երկրի կայունությունն ու անվտանգության լուրջ վտանգ դառնում։ Մասնակիցներն համակ ուշադրությամբ ու մեծ ոգևորությամբ էին արտահայտում իրենց կարծիքը, պատրաստակամությունը պայքարելու կոռուպցիոայի դեմ, տեր կանգնելու երկրի ապագային՝ որպես ապագայի տերեր։
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։