Առցանց քննարկում Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտների հետ

2020 թվականի նոյեմբերի 03-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող իրավաբան Զարինե Հովհաննիսյանը «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման հարթակում տեղ գտած 25 թեմաներից 3 թեմաների վերաբերյալ հերթական քննարկումը: Դասընթացին մասնակցում էին Լոռու մարզի հակակոռուպցիոն ակումբի աշակերտներ, ընդհանուր թվով՝ 7 մասնակից։
Այս անգամ հանդիպմանը մասնակցում էին առցանց ուսուցման 20 թեմաները հաղթահարած աշակերտները, իսկ նպատակն էր քննարկել բարեխղճության ազգային համակարգը, բարեվարքությունը հանրային և մասնավոր հատվածներում:
Քննարկման ավարտին մասնակիցները պատասխանեցին նախապես առանձնացված հարցերի, ինչպես նաև ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։