Շարունակական հակակոռուպցիոն հանդիպումը` համեմված առօրեական թեմաներով

2020 թվականի նոյեմբերի 04-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն առցանց ուսուցման վերաբերյալ հերթական հանդիպումը։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը շարունակելով արդեն ավանդական դարձած հանդիպումները, ողջունեց մասնակիցներին։
Ինչպես նախորդ անգամ թեմայի քննարկումն այս անգամ անցավ նոր մոտեցմամբ. այս անգամ թեման նվիրված էր ընկերությանը: Անընդհատ զուգահեռներ էին տարվում դարի չարիքներից մեկի` կոռուպցիայի ու ընկերական հարաբերությունների մեջ: Նման մոտեցումը թույլ է տալիս առավել ամբողջական ու բաց խոսել մոտեցումների ու դիրքորոշումների մասին: Մասնակիցներն արդյունքում ծավալեցին իրենց ուսումնական հաստատություններում էթիկայի կամ բարեվարքության հանձնաժողով ստեղծելու կամ կանոններ սահմանելու նախաձեռնության մասին:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։