Հանդիպում ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ
Նոյեմբերի 26-ին առցանց հարթակում կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի ունկնդիրների հանդիպումը ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Անի Սարգսյանի հետ:
Անի Սարգսյանը, լինելով կոռուպցիայի դեմ անմիջականորեն պայքարող դատախազ, երիտասարդների հետ կիսվեց իր փորձով:
Դատախազն ունկնդիրներին ներկայացրեց հարցի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կողմը: Քննարկման ընթացքում պատասխանեց ունկնդիրների հարցերին, որոնք հենց առնչվում էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ողջ գործընթացին, օրենսդրական հնարավորություններին:
Անի Սարգսյանը, լինելով Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանավարտ, ուրախ էր հանդիպել ունկնդիրների հետ արդեն որպես ոլորտի մասնագետ և փոխանցել իր գիտելիքներն ու փորձը:
Հիշեցնենք, ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից, Շվեդիայի Կառավարության աջակցությամբ: