Ֆիլմի դիտում՝ հակակոռուպցիոն ուսուցման շրջանակներում
Դեկտեմբերի 3-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Շիրակի մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվեց հակակոռուպցիոն ֆիլմի դիտում։
ԻՀԱ Գյումրու գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Գայանե Գևորգյանը ողջունեց մասնակիցների ակտիվությունը՝ կարծիք հայտնելով, որ առցանց ուսուցումն առավելագույնս կտպավորվի նմանատիպ միջոցառումների արդյունքում:
Ֆիլմը վերաբերում էր Նելսոն Մանդելայի կյանքին ու վերջինիս կողմից ազատության համար մղված պայքարին:
«Նման ֆիլմերի դիտումներն ու միջոցառումները լավագույնս կնպաստեն հակակոռուպցիոն ուսուցման ամրապնդմանը ու նոր սերունդների ոգևորությանը»,-նշում է Գայանե Գևորգյանը։
Մասնակիցները ոգևորությամբ փաստեցին, որ հետաքրքիր էր ուսուցման նաև նման մեթոդն ու քննարկումը։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։