Կինոդիտում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում
2020-12-10 21:50
2020 թվականի դեկտեմբերի 08-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Լոռու մարզային մասնաճյուղում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կինոդիտում։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի Վանաձորի գրասենյակի իրավաբան/ծրագրի համակարգող Զարինե Հովհաննիսյանը ողջունեց ներկա աշակերտներին, որից հետո ներկայացվեց ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Բեյդեր Գինսբուրգի կենսագրությունը: Գուծունեությանը ծանոթանալուց հետո աշակերտները դիտեցին Ռութ Բեյդեր Գինսբուրգի մասին պատմող ֆիլմը:
Կինոդիտման ավարտից հետո ծավալվեց քննարկում ֆիլմի հիմնական գաղափարների շուրջ:
Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի Կառավարության աջակցությամբ։