Տեղի է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստը
2019-06-27 20:30

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը:
Արտահերթ նիստը գումարվել է հաշվի առնելով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի մի շարք անդամների առաջարկությունները:
Նիստում քննարկվել են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» ՀՀ օրենքի նախագծի, որը հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց առաջին ընթերցմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2019 թ-ի հունիսի 24-ի N 808-Ն որոշման հետ կապված հարցեր:
Կայացվեցին մի շարք որոշումներ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությունը: