Կապանի երիտասարդները հակակոռուպցիոն ուսուցման շրջանակներում երկու ֆիլմ քննարկեցին

Դեկտեմբերի 20-ին «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպության Կապանի գրասենյակում «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի մասնակից աշակերտները երկու ֆիլմ դիտեցին, որոնցից մեկը Նելսոն Մանդելայի կյանքի ու պայքարի, մյուսը՝ ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ռութ Գինզբուգի մասին էր։ 

Խոսելով ծրագրի մասին՝ ԻՀԱ Կապանի գրասենյակի իրավաբան Վաչե Բաղդասարյանը նշեց, որ կինոդիտումը կազմակերպվել էր ուսանողներին հակակոռուպցիոն ուսուցման գործընթացի շրջանակներում։ 

Այս ծրագրի առանձնահատկություններից է այն, որ մասնակցում են ոչ միայն իրավաբանության գծով մասնագիտացված ուսանողները, այլև ամենատարբեր բնագավառների երիտասարդները, ավագ դպրոցի աշակերտները։

Միջոցառման մասնակից, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտուհի Միլենա Բաղդասարյանը նշեց, որ Ռութ Գինզբուգի պայքարի մասին ֆիլմը սովորեցնում է մարդկանց պայքարել իրենց իրավունքների համար, և որ կանայք նույնպես կարող են ակտիվ մասնակցություն ունենալ և լինել առաջամարտիկ՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Նա ավելացրեց նաև, որ ապագայում պատրաստվում է դառնալ իրավաբան և պաշտպանել մարդկանց խախտված իրավունքները։

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտուհի Դիանա Հայրապետյանն ևս առանձնացրեց կանանց իրավունքների պաշտպանության կարևորությունը՝ նշելով, որ կանայք և տղամարդիկ պետք է լինեն հավասար և պետք չէ խտրականություն դնել կանանց և տղամարդկանց միջև։ 

Նշենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ։