Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ վերընտրվեց Արփինե Հակոբյանը
Փետրվարի 5-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 5-րդ համաժողովը, որի ընթացքում կազմակերպվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։
Արդյունքում ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը կազմավորվեց 5 հոգանոց կազմով.
- Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի,
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
3. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի, - «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` Մովսես Արիստակեսյանի,
- «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» ՀԿ` ի դեմս Արմինե Պոդոսյանի:
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանի կողմից Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկվեց «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանի թեկնածությունը: Կառավարման խորհրդի անդամների միաձայն որոշումով Արփինե Հակոբյանը 6 ամիս ժամկետով վերաընտրվեց Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ:
________________________________________________________________________
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թվականի նոյեմբերի 28-ին: Ներկայումս հակակոռուպցիոն կոալիցիային անդամակցում են 71 ՔՀԿ-ներ:
Հակակոռուպցիոն կոալիցիայի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում կոռուպցիայի վերացմանը` անձնական օրինակով հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորման, հանրային և մասնավոր կառույցներում հակակոռուպցիոն ռազմավարությունների ներդրման միջոցով: