Հրապարակվել է Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Գլուխներ II-ի և V-ի իրականացման վերաբերյալ ՔՀԿ-ների այլընտրանքային զեկույցը
2021-03-17 10:05

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Կոալիցիայի հետ համագործակցությամբ մշակել են այլընտրանքային զեկույց Հայաստանում ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի Գլուխ II-ի (Կոռուպցիայի կանխարգելում) և Գլուխ V-ի (Ակտիվների վերականգնում) իրականացման վերաբերյալ։
Անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի բացակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական ազդեցությունը, բարեվարքության պակասը, մոնիթորինգի և ռեսուրսների պակասը, ակտիվների վերականգման ինստիտուտի թերի կարգավորումները այն բազմաթիվ մարտահրավերներից են, որոնք դեռևս առկա են Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարում:
Հայաստանի կառավարությանը ուղղված առանցքային առաջարկությունները ներառում են հակակոռուպցիոն մարմինների, բարեվարքության ինստիտուտի, դատական համակարգի, գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերի, գնումների ոլորտի բացերին և ազդարարման համակարգերի բարելավմանը ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության բարձրացրմանը ուղղված լուծումներ, ինչպես նաև այլ առաջարկներ։
Զեկույցին ծանոթացեք այստեղ։