Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման գործընթացը մտահոգիչ է՝ մարմնի ինտիտուցիոնալ անկախության ապահովման տեսանկյունից․ Սյուզաննա Սողոմոնյան

ՍիվիլՆեթը մարտի 30-ին՝ ժամը 17:00-ին, կազմակերպել էր քննարկում «ՀՔԾ-ի լուծարումը և Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը» թեմայով: Բանախոսներն են արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: