Պետք է զերծ մնալ տարատեսակ ԳՈՆԳՈ-ների ու ՄՈՆԳՈ-ների հակապետական ու կոռուպցիոն խորհրդատվությունից. Մովսես Արիստակեսյան
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանը 1in.am-ի տաղավարում մասնակցել է տնտեսական քաղաքականություն թեմայով քննարկմանը: Նա մասնավորապես նշել է, որ տնտեսության ոլորտում անհրաժեշտ է ապահովել ներառական աճ և ոչ թե նկարովի: Դրա համար պետք է կորզող հաստատությունների փոխարեն ունենալ ներառական հաստատություններ, այդ թվում տնտեսական, որոնք էլ պետք է ղեկավարեն հարուստ փորձով մասնագետները և ոչ թե ամեն պատահական մարդ: Մովսես Արիստակեսյանը նաև շեշտադրել է, որ այդ գործում շատ կարևոր է նաև քաղաքական իշխանությունների սերտ համագործակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ որպես ներառական հաստատությունների կարևորագույն հենասյունի: Միայն թե զերծ պետք է զերծ մնալ տարատեսակ ԳՈՆԳՈ-ների ու ՄՈՆԳՈ-ների հակապետական ու կոռուպցիոն խորհրդատվությունից: Մանրամասները` տեսանյութում։