Դիտարկումներ ու առաջարկություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
2021-05-05 18:43

2021 թվականի մարտի 24-ից ուժի մեջ է մտել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքը: Այն նախատեսում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում, որի հիմնական գործառույթը կոռուպցիոն բնույթի հանցագործություններով նախնական քննության իրականացումն է: Կոմիտեն ձևավորվելու է մրցութային կարգով: Ի կատարումն նշված օրենքի Կառավարությունը սահմանում է Կոմիտեի նախագահի հաստիքի համար անցկացվող մրցույթում թեկնածուների կողմից ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Այս նպատակով 2021 թվականի ապրիլի 29-ին e-draft.am էլեկտրոնային հարթակում հրապարակվել է Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։ Նախագծի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ունեն դիտարկումներ ու առաջարկություններ, որոնք հասանելի են այստեղ։
Դիտարկումներն ու առաջարկությունները տեղադրվել են նաև e-draft.am հարթակում։