Հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը շրջանառությունից հանել անձնագրերի վավերականության ժամկետի կրճատման մասին նախագծերը. հայտարարություն
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում e-draft-ում հրապարակվել է ՀՀ ոստիկանության հեղինակած «ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ 1) և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» (այսուհետ՝ Նախագիծ 2) ՀՀ կառավարության որոշումների նախագիծը։Նշենք, որ Նախագիծ 1-ը վերաբերում է «ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշմանը, իսկ Նախագիծ 2-ը` ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին որոշմանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։