Ուսումնասիրություն և Ճանապարհային քարտեզ Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների, ԲԴԽ դերի մասին

2021 թվականի նոյեմբերի 1-ին հրապարկվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից համատեղ կատարված փորձագիտական ուսումնասիրությունը հետևյալ թեմայով․ Դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքները․ միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմները։
Ուսումնասիրությունը նվիրված է դատավորի իրավական կարգավիճակի վերաբերյալ միջազգային փորձին, դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերին, որի շրջանակներում ուսումնասիրվել է 15-ից ավել երկրների փորձը։ Այնուհետև, միջազգային և ազգային փորձի հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ՝ հայաստանյան դատարանների և դատավորների անկախության երաշխավորման համատեքստում ԲԴԽ դերի բարձրացման և առաջնահերթ բարեփոխումների իրականացման ուղղությունների վերաբերյալ։
Ուսումնասիրությունը կարող է կիրառվել ՀՀ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից՝ այս ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով։
Ուսումնասիրությունը հասանելի է այստեղ։