Պատրաստ է ՀՀ 2019-2022 թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի առաջին նախագիծը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր հրապարակումների միջոցով, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և  դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում:
 

Մշտադիտարկման աշխատանքները հնարավորինս մասնակցային և արդյունավետ դարձնելու նպատակով, ի թիվս այլ գործիքների, իրականացվել են թվով 8 ֆոկուս խմբային քննարկումներ, որոնց մասնակցել են Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով իրավասու պետական մարմինները, մասնագիտացված ՔՀԿ-ները և ոլորտային փորձագետները, փաստաբաններ և այլ շահագրգիռ կողմեր։ 

Զեկույցի առաջին նախագիծը ուղարկվել է շահագրգիռ իրավասու մարմիններին՝ նախագծի վերաբերյալ կարծիքներ, դիրքորոշումներ և առաջարկներ հավաքագրելու նպատակով։ 
 
Այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի վերջնական տարբերակը կհրապարակվի 2022 թվականի մայիս ամսվա վերջին տասնօրյակում, իսկ շնորհանդեսը կկազմակերպվի նույն թվականի հունիս ամսվա առաջին տանսօրյակում։ Չնախատեսված հանգամանքներով պայմանավորված՝ ժամկետները հնարավոր է փոփոխվեն։ 
 
Ծանոթացե՛ք ՀՀ 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարության և  դրա իրականացման միջոցառումների 2021 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի առաջին նախագծին այստեղ: