Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում քննարկում էին գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Մարիամ Զադոյանը ներկայացրեց, թե ովքեր կարող են լինել պետական գնումների պատվիրատուներ, ինչպիսի ընթացակարգերով են դրանք կատարվում և ինչպիսի կոռուպցիոն ռիսկեր կան այս ոլորտում։
Փորձագետը նշեց, որ ոլորտում հիմնական ռիսկերը հետևյալներն են․
- Տեխնիկական բնութագրերում չափորոշիչներ սահմանում կոնկրետ բիզնեսի համար,
- Գնումների միասնական անվանացանկի ծածկագրերի թերություններ – արհեստականորեն գնումը մի քանի չափաբաժնի բաժանում և մեկ անձից գնման ձևակերպում,
- Պատասխանատու ստորաբաժանման և գնահատող հանձնաժողովի միայն ձևական առկայություն,
- Տնտեսվարող սուբյեկտների իրազեկման ցածր մակարդակ։
Մարիամ Զադոյանը ներկայացրեց նաև «ԲիզՊաշտպանի» հարթակը, որի նպատակն է՝
- Ուժեղացնել պետություն-մասնավոր հատված երկխոսությունը և ՓՄՁ ազդեցությունը այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունների վրա,
- Ուժեղացնել անդամության վրա հիմնված բիզնես կազմակերպությունների անդամությունը՝ նոր անդամների համալրմամբ և անդամներին նոր որակի ծառայություններ մատուցելու եղանակով,
- Ստեղծել ինովացիոն վեբ գործիք՝ տեղեկությունների հավաքագրման և բիզնեսի զարգացման խոչընդոտող հիմնական իրավական ակտերում վերլուծություններ կատարելու նպատակով:
Փոքր և միջին բիզնեսի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները կարող ենք իրենց հարցերը, գնումների ընթացակարգերում իրականացված ենթադրյալ խախտումների վերաբրերյալ անանուն հաղորդում ներկայացրել «ԲիզՊաշտպանին», որն էլ իր հերթին հարցը բարձրացնում է լիազոր մարմնի մոտ։
Դպրոցի ունկնդիրները թեստային աշխատանք կատարեցին՝ ստացած գիտելիքների գնահատման համար։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: