Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 7-րդ համաժողովը
Դեկտեմբերի 9-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 7-րդ համաժողովը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը և կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը:
Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց Կոալիցիայի 05.02.2021-08.12.2022թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվութունը, որը քննարկումներից հետո հաստատվեց Կոալիցիայի համաժողովի կողմից, որից հետո համաժողովը կատարեց փոփոխություն Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կանոնակարգում և հաստատեց նոր խմբագրությամբ կանոնակարգը:
Կոալիցիայի համաժողովը որոշեց, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 7 անդամներից։ Ըստ այդմ Համաժողովի կողմից հետևյալ ՔՀԿ-ները ընտրվեցին Կառավարման խորհրդի 7-րդ կազմի անդամներ.
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
- «Էլեգիա» մշակութային ՀԿ` ի դեմս Հարություն Ալեքսանյանի,
- «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` ի դեմս Մովսես Արիստակեսյանի,
- «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ` ի դեմս Հակոբ Ավագյանի,
- «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
- Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի:
Համաժողովի վերջում մասնակիցները քննարկեցին Կոալիցիայի առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: