Հայտարաագիր չլրացնելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու տրամաբանությունը բացատրեք. Մովսես Արիստակեսյանը՝ Ֆինանսների փոխնախարարին
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկում է ընթանում ԱԺ-ում:
Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծը:
Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ ներդնելու մասին։
Արման Պոսոսյանին հարց ուղղեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը:
«Այս փաթեթը քննարկվե՞լ է մասնագիտական այնպիսի կառույցներում, ինչպիսին են՝ Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդում, Ֆինանսների նախարարության հարկային խորհրդում, Պետեկամուտների կոմիտեի հարկային խորհրդում»,-նշեց նա:
Ինչպես նաև Մովսես Արիստակեսյանն ասաց. «Թոշակառուն, որը միջինում 40.000 դրամ է ստանում, պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի 20.000 դրամով, իսկ հանրային աշխատողը, որի եկամուտներն ամսական կտրվածքով անցնում են 2 միլիոնից, պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի ընդամենը 50.000 դրամով, իսկ նոտարը՝ 350. 000 դրամով»:
Մանրամասները՝ տեսանյութում: