Ինչո՞ւ է այս բարեփոխումը իրականացվում շտապելով․ Կարեն Զադոյանը՝ Ֆինանսների փոխնախարարին

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկում է ընթանում ԱԺ-ում:

Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց նախագիծը:

Նշենք, որ Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստին որոշում է ընդունել Հայաս­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­­րա­րա­գրման համակարգ ներդնելու մասին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն անդրադարձավ, այն խնդրին, որ բարեփոխումն իրականացվում է հրատապ:

«Այս բարեփոխումը, որն առնչվում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ինչո՞ւ ենք մենք ուզում այսպիսի շտապողականությամբ իրականացնել, ոչ թե խորքային, նաև իրազեկելով, տեղեկացնելով քաղաքացիներին, որովհետև, ի տարբերություն մյուս բարեփոխումներին, այստեղ քաղաքացին մասնակից է լինելու: Արդյո՞ք մենք ունենք վերլուծություն քաղաքացու՝ էլեկտրոնային հարթակներից օգտվելու կարողություններից, քաղաքացիների քանի՞ տոկոսն է գրագետ այդ առումով և կարող է անել այդ գործողությունները, և արդյո՞ք սրանք ձախողման պատճառներ չեն կարող հանդիսանալ»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է ներդնել Հայաս­­տանի Հան­րա­պե­տության ռեզի­դենտ հան­­դիսացող ՀՀ բոլոր քաղաքացիների եկա­մուտ­ների համընդ­հա­նուր հայ­տա­րա­րա­գրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև՝

  • հաշվետու տարվա ընթաց­քում եկա­մուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները,
  • հաշվետու տարվա ընթաց­քում միայն հարկային գործակալների կողմից եկա­մուտ ստա­ցած՝ ՀՀ ռեզի­դենտ հան­­դիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղա­նա­կով պետք է լրացվի հարկային մար­մնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հար­կա­յին գործակալի կողմից հաշվարկված եկամուտների և վճարված հարկերի վերաբերյալ տեղե­կատ­վությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչև յուրաքանչյուր հաշ­վետու ժամա­նա­կա­շր­ջա­նին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 և 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

Մանրամասները՝ տեսանյութում: