Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային կազմակերպությունների գործառույթները, նրանց կողմից Հայաստանին տրված հանձնարարականները և ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները:

Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:

Հակակոռուպցիոն պայքարում ելակետային փաստաթուղթ է համարվում «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան: Հիշատկման է արժանի այն հանգամանքը, որ  «Կոռուպցիայի դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիան միջազգայնորեն ընդունված առաջին փաստաթուղթն է հանդիսանում, որը հնարավորություն է ընձեռում անդամ պոտույթւններին միասնական պայքար իրականացնել կոռուպցիայի դեմ: Հիշատակման է արժանի նշյալ կոնվենցիայի -րդ գլուխը, որը վերաբերվում է պետություններից գողացված ակտիվները վերադարձնելուն: Բանախոսի խոսքով ՀՀ իշխանությունները կարող են օգտագործել նսույն կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունից  գողացված ակտիվները վերադարձնելիս:

Նարեկ Ենոքյանը իր խոսքում անդրադարձ կատարեց կոռուպցիայի դեմ պայքարի այնպիսի կարևորագույն փաստաթղթերի, ինչպիսիք են հանդիսանում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների վերաբերյալ Ջակարտայի հայտարաությունը և Հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությունը: Իրավաբանների հայակական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարում լուրջ դերակատարություն ունեցող յուրաքանչյուր կառույցների դերը Հայաստանի համար:

Կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվող միջազգային հեղինակավոր կառույցներից է նաև Հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցը (OECD), Եվրոպայի խորհրդի «Գրեկո» խումբը (GRECO) և այլն: 

Նարեկ Ենոքյանը նշեց, որ միայն միջազգային պայմանագրերի վավերացումը բավարար պայման չի հանդիսանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելիս: Նրա խոսքով անհրաժեշտ է ունենալ նաև քաղաքական կամ և ձևավորված ինստիտուցիոնալ համակարգ կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի  հաջողություններ արձանագրելու համար:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը: