Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման ոլորտը՝ քննարկման թեմա

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում։

Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։

ԻՀԱ-ն, նշվածի շրջանակներում, առցանց քննարկում է կազմակերպել ապրիլի 13-ին, որին մասնակցել են ներկայացուցիչներ մի քանի քաղհասարակական կազմակերպություններից, Բարձրագույն դատական խորհրդից, Արդարադատության ակադեմիայից, Ազգային ժողովից, ՆԳՆ ոստիկանության շտաբից, Քննչական կոմիտեից, Գլխավոր դատախազությունից, Վանաձորի համայնքապետարանից։

Մասնակիցները քննարկել են Հակակոռուպցիոն ռազմավարության հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման ոլորտը։

Քննարկման թեմաները հիմնականում եղել են Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծումը, դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովումը և այլն։

Համանման ևս երեք քննարկում անցկացվել է ապրիլի 10-13-ին, որոնց ժամանակ համապատասխանաբար քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության Հանրային իրազեկման և հակակոռուպցիոն կրթության ոլորտը, Կոռուպցիայի կանխարգելման ոլորտը, Կոռուպցիոն գործերի քննության ոլորտը։