Անհրաժեշտ է նվերների ռեեստրի վարման կարգ ընդունել․ Մարիամ Զադոյան
Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ մոնիթորինգի արդյունքները։
Նա ներկայացրեց նաև բովանդակային մի շարք առաջարկություններ՝ այդ թվում․ կոռուպցիայի կանխարգելման մասին իրավակարգավորումների միասնական ակտի մշակում, ԿԿՀ-ի գործունեության, ռեսուրսների, կարողությունների և ազդեցության գնահատում, քաղաքացիական հասարակության մասնագիտացված և մասնավոր կառույցներին գործառույթների մրցակցային պատվիրակման կառուցակարգերի սահմանում, բարեվարքության ուսումնասիրության համակարգի կատարելագործում և այլն։
«Բովանդակայնին առաջարկություններից են նաև հայտարարագրման ոլորտի օրենսդրության շարունակական բարելավումը, անհամատեղելիության պահանջների ոլորտի օրենսդրության և կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի շարունակական կատարելագործումը, նվերների ոլորտի օրենսդրական փոփոխությունների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական իրավական ակտերի, մասնավորապես՝ նվերների ռեեստրի վարման կարգի ընդունումը, իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության ակրեդիտացման համակարգի ներդրումը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
—————————
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։
Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։