Հայրենասիրություն, հավատք, անկեղծություն․ Արտամետի ու Տալվորիկի երեխաները հյուրընկալվեցին ԻՀԱ-ում

Իրավաբանների հայկական ասոցիացիայում մայիսի 31-ին հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Արտամետ և Տալվորիկ համայնքներից երեխաներ։

ԻՀԱ նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը նրանց հետ խոսեց ազգային արժեքների, արդյունավետ կառավարման ստանդարտների, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի, հակակոռուպցիոն պայքարի, հակակոռուպցիոն կրթության մասին։

Անցկացվեց նաև արժեքների վերաբերյալ խաղ։ Մի քանի թիմի բաժանված երեխաները նշեցին իրենց համար առաջնային արժեքները: Արդյունքում ընտրվեցին թիմերի կողմից ընտրված ամենակարևոր արժեքները, որոնք են՝ հայրենասիրություն, հավատք (Հայ Առաքելական Եկեղեցի), անկեղծություն։