Կայացել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

Հունիսի 1-ին կայացավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիտսակեսյանը։
Նիստի օրակարգի շրջանակներում ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հաշվետու ժամանակաշրջանի գործունեության հաշվետվությունը։ Քննարկում ծավալվեց ՀՀ 2024-2026 ՄԺԾԾ-ի և ՀՀ 2024թ-ի պետական բյուջեի ԿԿՀ բյուջետային ֆինանսավորման հայտի հանրային քննարկման վերաբերյալ, Գնումների էլեկտրոնային համակարգի ներդման քննարկման վերաբերյալ, ինչպես նաև Հակակոռուպիոն 5-րդ ռազմավարության մշակման գործընթացի և Հակակոռուպիոն 4-րդ ռազմավարության 2022 թվականի կատարողականի մշտադիտարկման մշակման գործընթացի և արդյունքների վերաբերյալ:
Խորհրդի նիստի անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրին վերոնշյալ հարցերի վերաբերյալ։
Նիստին քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր, ինչպես նաև առաջիկա անելիքները՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի շրջանակներում։