Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիրը լսել է ուսումնական գործընթացի վերաբերյալ ունկնդիրների դիտարկումներն ու առաջարկները

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Հակակոռուպցիոն կոմիտե և Քննչական կոմիտե այցելելուց հետո հանդիպել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանի հետ։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիրը հետաքրքրվել է մասնակիցներից վերջիններիս տպավորությունների մասին՝ նշված մարմիններ այցելելուց հետո։ Լսել է նրանց դիտարկումները և առաջարկությունները՝ ուսումնական գործընթացի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Կառոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում նրանց ընդունել է նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում՝ նախագահ Սասուն Խաչատրյանը, իսկ Քննչական կոմիտեում՝ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Ունկնդիրները կիսվել են իրենց հյուընկալած անձանց և նրանց կողմից ներկայացված դասախոսությունների մասին ստացած տպավորություններով։ Կարեն Զադոյանը խոսել է նաև հակակոռուպցիոն կառուցակարգերի, ազգային ինքնության հենասյուների և անձի իքնազարգացման հնարավորությունների մասին, պատասխանել ունկնդիրների հարցերին:

Նշենք, որ այս փուլում շրջանակներում ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: 

Մասնակցիները նաև իրենց հետաքրքրող թեմաների քննարկման և հրավիրյալ դասախոսների վերաբերյալ առաջարկներ ներկայացրեցին։